Լրահոս
Միջազգային
23:36
12.06.26
132

Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո

Img default alt hy

Վաշինգտոնը տրամադրված է նպաստելու Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ կառուցելուն։ Այս մասին ասված է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», - նշվում է փաստաթղթում։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման առաջմղմանը։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ տևական խաղաղությունը ճանապարհ կհարթի ռուս ժողովրդի համար ավելի բարեկեցիկ ապագայի, ինչպես նաև մեր երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների համար», - հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։