Լրահոս
Միջազգային
15:15
11.06.26
106

Իրանն ու ԵՄ-ն քննարկել են Ամերիկայի հարձակումները

Img default alt hy

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել է Արաղչին՝ Telegram-յան իր ալիքում։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության հարցերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին հարձակումների համատեքստում։

Հաղորդման համաձայն՝ Արաղչին նշել է, որ ԱՄՆ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և փաստացիորեն վերացնում գոյություն ունեցող հրադադարի մեխանիզմը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային լարվածության մեծացման պատասխանատվությունն ընկնում է Վաշինգտոնի վրա։

Արաղչին նաև քննադատել է միջազգային հանրության և որոշ երկրների արձագանքը՝ հայտարարելով, որ պասիվ դիրքորոշումը կարող է հանգեցնել տարածաշրջանում և աշխարհում անկայունության հետագա խորացմանը։