Լրահոս
Քաղաքական
14:57
09.06.26
210

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է․ Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է:

Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է ԶՐՈ, կրկնեմ՝ ԶՐՈ նշանակություն:

Այդ ու՞մ համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ: Ընդդիմության էլեկտորատի՞: Այսինքն, որեւէ մեկն ուզում է ասել, որ՝ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Նիկոլ Փաշինյանին համարելու է լեգիտի՞մ: Լու՞րջ: Հիմա, որ 2021 թվականից հետո «Հայստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները վերցրին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտի՞մ: Ներեցեք, բայց սա լուրջ չէ:

Ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է իր ընտրողի, «չեզոքների», եւ առավել եւս՝ նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար:

Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ վաղուց: Լեգիտիմությունը՝ որպես երեւույթ, ունի շատ ավելի բարդ կառուցվածք, քան մատուցվում կամ պատկերացվում է: Այդ կառուցվածքը փլուզվել է վաղուց: Հետեւաբար, մանդատների հարը այստեղ որեւէ բան չորոշող է:

Կրկնեմ, վերցնել, թե ոչ, սա կարող է լինել քննարկման առարկա, բայց «լգիտիմացման»-«ապալեգիտիմացման» բաղադրիչ այստեղ բացարձակապես չկա»: