Լրահոս
Քաղաքական
11:46
10.06.26
78

Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, որ ԿԸՀ-ում ձայներ են գողացել ոչ միայն Բարգավաճ Հայաստանից, նաեւ հարյուրավոր քվեներ են գողացել ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերից։ Այդ մասին, փաստերի հստակ արձանագրումով, նույնիսկ հայտարարեց ՔՊ-ի ղեկավար մարմնի ներկայացուցիչը։ Նաեւ՝ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են անդրադարձել ընտրաարդյունքների բազմաթիվ կեղծումներին։

Ակնհայտ է, որ ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների հաշվարկը տեղի է ունեցել քվեների համատարած կեղծումներով, ինչն ապալիգիտիմացնում է այս ընտրությունների արդյունքները։

Կարծում եմ ճիշտ կլինի (չնայած այդքան միամիտ չեմ), որ իշխանությունն էլ, հավաքական ընդդիմության հետ միասին, չեղյալ հայտարարեն ընտրությունների արդյունքները… Այլապես, փողոցը վաղը կարող է պարտադրել իր որոշումն՝ անկանխատեսելի հետեւանքներով։

Եւ չպետք է ձգձգել ընտրությունների լիգիտիմությունը չճանաչելու մասին առնվազն հավաքական ընդդիմության որոշում-հայտարարությունը։

Չեմ կասկածում, որ իշխանատենչը հակաօրինական ցանկացած քայլի դիմելու է՝ իր աթոռը մնալու համար… Ընդդիմությունն էլ (մենք) պետք է պատրաստ լինենք՝ ցանկացած հակաօրինական գործողությանը համարժեք պատասխան տալուն»։