Լրահոս
Հասարակական
23:15
08.06.26
52

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին

Img default alt hy

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։

– Հարցումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] ժամանակավոր էլ․ հասցեին,

– Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,

– Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,

– Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։

Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ»: