Լրահոս
Քաղաքական
23:17
07.06.26
72

Հայտնի են էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները

Img default alt hy

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների արձանագրությունը։ Համաձայն դրա՝ ընտրողների ցուցակում ընդգրկված 537 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 410-ը։ Անվավեր է ճանաչվել 22 քվեաթերթիկ։

Արձանագրության համաձայն՝ առավել շատ ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 330 ձայն։ Երկրորդ տեղում են «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 13-ական ձայնով։ «Հայաստան» դաշինքը ստացել է 8 ձայն, «Բոլորը դեմ են» ժողովրդավարական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 5-ական ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 4 ձայն։ «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները ստացել են 1-ական ձայն։

 

Այսպիսով, նվազման կարգով արդյունքները հետևյալն են․

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 330 ձայն
  2. «Ուժեղ Հայաստան» դաշինք – 13 ձայն
  3. «Միասնության թևեր» կուսակցություն – 13 ձայն
  4. «Հայաստան» դաշինք – 8 ձայն
  5. «Բոլորը դեմ են» ժողովրդավարական կուսակցություն – 5 ձայն
  6. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5 ձայն
  7. «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 5 ձայն
  8. «Հանրապետություն» կուսակցություն – 4 ձայն
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1 ձայն
  10. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1 ձայն
  11. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն -1 ձայն