Լրահոս
Քաղաքական
21:30
05.06.26
73

Սարսափում է Փաշինյանը խաբված ժողովրդի իմաստնությունից. Քոչարյանը խնդրում է քաղաքացուն վճռական լինել

Հեքիա՞թ են ուզում լսել Հայաստանի քաղաքացիները. նաև այս հարցն է դրված լինելու սպասվող ընտրությունների առանցքում: «Հայլուր»-ի մեկնաբան Լարա Առաքելյանի հետ զրույցում է այդ հռետորական հարցը բարձրացրել Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նա զարմանք է հայտնել, որ դեռ կան մարդիկ, որ պատրաստ են ստեր լսել այսքան ճակատագրական դարձած ստերից հետո: