Լրահոս
Հայաստան
16:43
04.06.26
270

Արամ Դավթյանի վրա ճնշումներ են գործադրել. լրատվամիջոցի տնօրենը մանրամասներ է հայտնում

Img default alt hy

«Ambion-News.am» լրատվական կայքի տնօրեն Հասմիկ Վիրաբյանը մանրամասներ է հայտնում այսօր առավոտյան ձերբակալված 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի ձերբակալությունից: Դավթյանը, հիշեցնենք, ձերբակալվել է ընտրակաշառքի կասկածանքով: 

Վիրաբյանը News.5tv.am-ի հետ զրույցում ասաց, որ Արամը իր ղեկավարած լրատվամիջոցում փորձաշրջան էր անցնում, պատրաստվում է նրան աշխատանքի վերցնել: Հասմիկի Վիրաբյանն  ասաց, որ Արամը իրեն է զանգել հակակոռուպցիոն կոմիտեից, նրան առավոտյան ձերբակալել են, բայց ժամեր հետ են թույլ տվել, որ փաստաբան այցելի նրան.

«Առավոտյան զանգեցի Արամին, գալու էինք Երևան, որպեսզի լուսաբանենք հանրահավքը: Մի քանի անգամ փորձեցի, ինքը անհասանելի էր, մի ժամ հետո զանգեց հայրը, տեղեկացրեց, որ Արամին ձերբակալել են: Արամը շատ կիրթ, գրագետ, հավասարակշիռ երեխա է, սկսնակ, բայց լավ լրագրող»,- ասաց Վիրաբյանը: