Լրահոս
Քաղաքական
18:34
04.06.26
168

Փաշինյանի հետ բանավիճել չի կարելի․ ինչքան քիչ նա խոսի՝ բոլորիս օգուտն է․ Տիրգրան Քոչարյան

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «2018 ին նույն խորհուրդը տվեցի, չլսեցին, հիմա էլ նույնը կասեմ:

Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել չի կարելի: Ոչ մի հարցի շուրջը:

Այս մարդը դեմագոգիայի, սմանիպուլացիայի, կռուտիտի աշխարհի չեմպիոնն ա:

Եթե դուք մտածում եք, որ ձեր հարցերով կկարողանաք իրեն տուպիկ մտցնել, չարաչար սխալվում եք:

Վերջին երեք օրվա համար ինքը պատրաստ է ամեն ինչ անել ու ամեն ինչ ասել,իսկ երեք օր անց ասել, որ ես այսպիսի բան չեմ ասել:

Բանավեճի գնալուց իրեն հարցեր մի տվեք, տվեք հարցեր այլ մասնակիցներին, բանավիճեք այլ մասնակիցների հետ, իրեն թողեք իրեն հատկացված երեք րոպեն, ինչ ուզում ա, թող ասի այդ երեք րոպեում:

Դիտեք իրա մասնակցությամբ բանավեճերը, եթե չեք հավատում:

Ինչքան շատ դուք խոսեք, ձեր օգուտն ա, ինչքան քիչ նա խոսա՝ մեր բոլորիս օգուտն ա»: