Լրահոս
Քաղաքական
17:27
04.06.26
165

Ոտքիդ տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել․ գնա՛, որ Երկիրը մնա․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունների, նրան սպասարկող ուժայինների ու քարոզչամեքենայի հիստերիան տիեզերական խելագարության է հասել։

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները, ընդդիմադիր այլ ուժերի գրասենյակներ։
Սարսափի մթնոլորտով, ստալինյան ռեպրեսիաներով, խուժանին ժողովրդի դեմ հանելով, փողոցային ծեծուջարդ կազմակերպելով, երեք անգամ նույն փաստաթուղթը ստորագրելով, օդակայանից մարդ գողանալով, բանտերում ընդդիմադիրներ լցնելով, ընդդիմադիրներին կյանքից զրկելով, լափելը կուլտ դարձնելով, քաղաքացիական խռովություն հրահրելով, վարչական ռեսուրսը ճորտացնելով,  թուրքիայից ու ադրբեջանից աջակցություն մուրալով՝ ՉԵՍ ՊԱՀԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԴ։

Ոտքիդ տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել, ժողովուրդն ունի պատվանխդրություն, ժողովուրդն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել և ոչ՝ արևմտյան ադրբեջանում։
ԳՆԱ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ՄՆԱ»։