Լրահոս
Քաղաքական
13:48
04.06.26
333

Ուզում եմ ընտրվի, որ Նիկոլը գնա, բայց չեմ ուզում, որ ինքը վարչապետ լինի. Բելլա Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Img default alt hy

Ինձ թվում ա մարդիկ լիարժեք չեն պատկերացնում իշխանության լինելու ծանրությունը, այն դեպքում, երբ այդ իշխանությանը պատասխանատվությամբ ես վերաբերվում: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա ներկայացրել է մոր՝ Բելլա Քոչարյանի հետ զրույցից հատված․

«Մամ, ուզու՞մ ես պապան ընտրվի, թե չէ», Բելլա Քոչարյանը պատասխանում է. «Ուզում եմ ընտրվի, որ Նիկոլը գնա, բայց չեմ ուզում, որ ինքը վարչապետ լինի, նորից էս օֆիցիալ բաները կրկնվի։ Բայց երևի էս պահին պետք է ինքը լինի, էս անցումային փուլում, որովհետև ինքը կարող է դա անել։

Ես հարցազրույցի ժամանակ ասել էի, որ մեր արտաքին թշնամուն միացավ նաև ներքին թշնամին, որը քանդում է, քանդում է, հասել է մինչև արմատներին։ Ուզում եմ միասնական օպոզիցիան հաղթի, կոնկրետ չեմ ասում՝ ուզում եմ ինքը լինի, բայց լավ կլինի, որ ինքը լինի, որ այս շրջանը գոնե երկու-երեք տարին ինքը տանի»։

Ավելին՝ տեսանյութում։