Լրահոս
Միջազգային
15:53
04.06.26
214

Բեռլինը պետք է դատապարտի ռուսների դեմ իրականացված ահաբեկչությունները․ Զախարովա

Img default alt hy

Ռուս-գերմանական հարաբերությունների ապագայի մասին խոսակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Բեռլինը դատապարտի Ռուսաստանի քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունները և դադարեցնի միջազգային ահաբեկչության հովանավորումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապագայի վերաբերյալ ցանկացած խոսակցություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բեռլինը հայտարարի մեր երկրի քաղաքացիների դեմ ահաբեկչություններ իրականացնելու անթույլատրելիության մասին, դատապարտի դրանք և դադարեցնի միջազգային ահաբեկչության հովանավորումը։ Միայն այդ դեպքում մենք ընդհանրապես, ինձ թվում է, կարող ենք նույնիսկ բառերով երևակայել այդ թեմայի շուրջ», - ասել է Զախարովան ՊՄՏՖ-ի շրջանակներում անցկացվող ճեպազրույցի ժամանակ։

ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը մայիսի 22-ին հայտնել էր Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) հարձակման մասին։ Քննչական կոմիտեի տեղեկատվությամբ՝ գիշերը ՈւԶՈւ-ն հարված է հասցրել ինքնաթիռատիպ չորս ԱԹՍ-ների օգնությամբ։ ԼԺՀ ղեկավարի տվյալներով՝ զոհվել է 21, վիրավորվել՝ 44 մարդ։