Լրահոս
Քաղաքական
12:58
05.06.26
48

Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Վարուժան Գեղամյան

Img default alt hy

«Ադրբեջանում պատրաստել են Հայաստանի Հանրապետության ընտրատեղամասերի քարտեզը, բայց ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» ծավալապաշռական ծրագրի մաս»,-գրում է  պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մանրամասնում է.

«Իսկ ինքնիշխան Հայաստանը ղեկավոր խմբավորումը, փոխանակ դիմադրի Ալիևին ու մեզ պաշտպանի թշնամուց, առավոտից նորից բռնում է ազգային ուժերին:

Հունիսի 7-ին այս իրավիճակը փոխելու բացառիկ հնարավորություն կա:
Ընդամենը պետք է գնալ ընտրության:
Գնա ընտրատեղամաս, որ մյուս ընտրություններին էս քարտեզով չլինենք»։