Լրահոս
Միջազգային
23:45
04.06.26
179

Կրեմլում տեսել են Զելենսկու՝ Պուտինին ուղղված բաց նամակը

Img default alt hy

Կրեմլում տեսել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաց նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, մենք տեսել ենք, նա այն հրապարակել է նախագահի միջոցառման ժամանակ։ Նախագահը դեռ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան», - հայտարարել է Պեսկովը։

«Դրա մասին նախագահին կզեկուցվի Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի մասն ավարտվելուց հետո», - հստակեցրել է նա։