Լրահոս
Քաղաքական
21:15
04.06.26
58

Երկիրն անտեր թողնել պետք չէ. քաղաքացիները որոշել են՝ մասնակցելու են քվեարկությանը

Ընտրություններին մասնակցության ակտիվության պատկերավոր վիճակագրություն է Երևանի փողոցներում՝ քվեարկությունից երեք օր առաջ: «Հայլուր-»ն այսօր 52 քաղաքացու հարցրել է՝ հունիսի 7-ին մասնակցելու եք քվեարկությա՞նը: Միայն երկու քաղաքացի է ասել, որ չի մասնակցելու ընտրությանը: 50-ը գնալու են ընտրատեղամասեր: Նրանցից միայն 3-ը դեռ չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը: