Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:45
04.06.26
53

Եվրոպան 50 միլիոն եվրո է խոստանում Փաշինյանին՝ ընտրություններից 3 օր առաջ

Հայկական գյուղմթերքը, որի առաջ Ռուսաստանը ժամանակավորապես դուռը փակել է անորակ լինելու կասկածանքով, կընդունի՞ Եվրամիությունը: Առայժմ միայն ծաղիկների՝ Լատվիա արտահանման մասին է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո: 

Լայենը ամոթանք է տվել Մոսկվային, թե  տնտեսական ճնշում է կիրառում Երևանի վրա ու հայտարարել, թե Եվրոպան 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի համար: