Լրահոս
Մամուլի տեսություն
10:35
05.06.26
53

911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները. «Հետք»

Img default alt hy

2022-2025 թվականներին Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների արտասահմանյան գործուղումների վրա ծախսվել է մոտ 911 մլն դրամ։ Ծախսերը հոգում է հարկատուն. հյուրանոցի, օրապահիկի, ավիատոմսի համար վճարվում է պետական բյուջեից։ Բայց նույն հարկատուն չի իմանում, թե պատգամավորի գործուղումն ինչ արդյունք տվեց, վերադարձից հետո նա  ո՛չ մամուլի ասուլիս է հրավիրվում, ո՛չ հաշվետվություն է հրապարակում։

«Հետքն» ուսումնասիրել է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործուղումները՝ 2021թ. օգոստոսից մինչև 2026թ. ապրիլի 8-ը։

Միայն 2022-2025 թվականներին  Ազգային ժողովի նախագահի և պատգամավորների  արտասահմանյան գործուղումների վրա ծախսվել է մոտ 911 մլն դրամ, իսկ 2021թ. օգոստոսի 1-ից մինչև նույն տարվա ավարտը՝ 104 մլն 278 հազար դրամ (2021թ. գործուղման ծախսերում ներառված են նաև  ԱԺ աշխատակազմի աշխատակիցների գործուղումները, քանի որ առանձին հաշվառում չի իրականացվել):

Ըստ 2024թ. պետական բյուջեի կատարողականի (2025թ. կատարողականը դեռ չի քննարկվել), նշված տարում ԱԺ գործուղումների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 455.4 մլն դրամ, որից 195 հազ. դրամը ծախսվել է ներքին գործուղումների վրա, իսկ 455.2 մլն դրամը՝ արտասահմանյան:

Ամենաշատը գործուղվում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ինչը հասկանալի է՝ ԱԺ-ում մեծամասնությունն են։ Գործուղված պատգամավորների առաջին հնգյակում 4-ը ՔՊ խմբակցությունից են, մեկը՝ ընդդիմությունից: Ամենաշատը գործուղվել է Վլադիմիր Վարդանյանը (2026թ. մարտի 25-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր)՝ 89 անգամ, այնուհետև Արուսյակ Ջուլհակյանը՝ 78, Սարգիս Խանդանյանը՝ 69 անգամ և Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը՝ 67-ական գործուղում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։