Լրահոս
Հասարակական
17:17
07.06.26
60

«Միասնության թևեր»-ի պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվել է

Img default alt hy

Մարտունու Ծակքար գյուղի 19/36 ընտրատեղամասի մոտ տեղակայված «Միասնության թևերի» թեկնածուների նախընտրական քարոզչության պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվում են։ Այս մասին ահազանգում է «Միասնության թևեր» կուսակցությունը։ «Մինչև «Միասնության թևերի» ներկայացուցիչը կնկատեր անօրինական դեպքը, արդեն ամբողջությամբ հեռացված է եղել Արման Թաթոյանի պոստերը, որոնք տեղակայված են ԿԸՀ-ի կողմից նախատեսած վայրում։ Սրան հաջորդել է մյուս ապօրինությունը հաղորդումը Ոստիկանությունում փորձել են ապօրինաբար չվերցնել, էժան պատճառաբանություններով, թե իմաստ չունի: Հիշեցնենք, որ սա այն նույն համայնքապետարանն է, որտեղից Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել՝ ցույց տալով, որ դպրոցի տնօրեններին ստիպելով տանում են ՔՊ-ի գրասենյակի բացմանը։ Այստեղ էր, որ բազմաթիվ տեղեկություններով Մարտունու համայնքապետարանի անօրինականությունները հովանավորվում են բարձրագույն իշխանության մակարդակով ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՔՊ կուսակցության բարձրաստիճան անդամներ, պետք է ստուգվեն Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Սուրեն Պապիկյանի, Լիլիթ Մակունցի արարքները և մյուս բոլոր վերոնշյալ տեղեկությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։