-
Հասարակական
Ստեփանավանում կարկուտը վնասել է գառնարած Արման Գալստյանի ձեռքերը և գլուխը
21:1706.06.26 -
Հայաստան
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ Հենրիխ Մխիթարյան
20:5606.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ Հորմուզի փակուղին. փոխադարձ հարվածների մասին են հայտնում Թեհրանն ու Վաշինգտոնը
20:0706.06.26 -
Հասարակական
Հովհաննավանքի պատի քարերին կարգլույծի համար կամերա են մեխել․ Հովհաննես Իշխանյան
19:4906.06.26 -
Հասարակական
Ծաղկունքի աղետը. գայլերի հոշոտած 300 ոչխարի փոխհատուցման համար գյուղացին չգիտի՝ ում դիմի
19:0006.06.26 -
Միջազգային
Պուտինին կոպտել են. Ռուսաստանի նախագահը մերժում է Զելենսկիի՝ հանդիպման առաջարկը
17:5506.06.26 -
Քաղաքական
Ահազանգ. թիվ 33/50 տեղամասային կենտրոնում 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է
16:4806.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակից հետո
16:2706.06.26 -
Միջազգային
Ալբանիայի կոմունիստական ռազմաբազան գրավել է Թրամփի փեսայի ուշադրությունը. սկանդալային նախագիծ
16:0006.06.26 -
Հասարակական
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը
15:3906.06.26 -
Միջազգային
Մոլդովայի իշխանությունները կարող են հրահրել արտահերթ ընտրություններ. Դոդոն
15:2506.06.26 -
Հասարակական
Որքա՞ն է կազմում ընտրողների ընդհանուր թիվը հունիսի 7-ի ընտրությունների նախօրեին
13:0806.06.26 -
Իրավական
Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում
11:4906.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
11:1006.06.26 -
Միջազգային
Իրանի ԶՈՒ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին
10:5806.06.26 -
Հասարակական
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
10:4706.06.26 -
Հասարակական
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
00:1506.06.26 -
Հասարակական
Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ․ «Հրապարակ»
23:3505.06.26 -
Հասարակական
Վարչական ռեսուրսի օգտագործումից՝ թշնամանքի հրահրում. 382 ընտրախախտում է արձանագրել «Արդար քվեն»
23:2305.06.26 -
Քաղաքական
Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան
23:0005.06.26 -
Քաղաքական
Թրամփը կասկածում է, որ Փաշինյանը վերընտրվելու է. ինչո՞ւ է շտապում Վաշինգտոնը
22:5205.06.26 -
Հասարակական
Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը․ ՀԺՄ հայտարարությունը
22:1405.06.26 -
Հասարակական
ՔՊ ամփոփիչ հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ 20:30-ի դրությամբ՝ ներկա է շուրջ 16.000 մարդ
22:0805.06.26 -
Քաղաքական
Այդպես էլ չհասկացավ Փաշինյանը. երբեմնի թիմակիցների զարմանքը և մրցակիցների բերած փաստերը
22:0205.06.26 -
Քաղաքական
Սարսափում է Փաշինյանը խաբված ժողովրդի իմաստնությունից. Քոչարյանը խնդրում է քաղաքացուն վճռական լինել
21:3005.06.26 -
Հասարակական
Արցախցիները հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. հայտարարություն
21:1405.06.26 -
Հասարակական
Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով
20:4905.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Վերջին ժամերն են քարոզարշավի. ինտրիգներ, խոստումներ, ամփոփումներ
20:3005.06.26 -
Քաղաքական
Քաոսի ու նվաստացման ժամանակներն ավարտելու վճռականությամբ «Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը
20:1305.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան
20:0305.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը
19:2905.06.26 -
Քաղաքական
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը․ անցել է շոուներին․ Ղահրամանյան
19:1405.06.26 -
Քաղաքական
Դիմում են տարել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով
19:0705.06.26 -
Քաղաքական
Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը․ Նարեկ Կարապետյան
18:3905.06.26 -
Հասարակական
Մի քանի օր շարունակ կենտրոնական փողոցներ փակ կլինեն․ Երևանում գինու օրեր են
17:4505.06.26 -
Քաղաքական
Խայտառակ վիճակից դուրս գալու համար գլխապտույտ բարեփոխումներ է խոստանում Սամվել Կարապետյանը
17:2405.06.26 -
Հասարակական
ԱՀԱԶԱՆԳ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի տղեն մեզ վախեցնում է շատ վատ ձևով, որ ՔՊ-ին ձայն տանք»
17:1905.06.26 -
Միջազգային
Ի՞նչ կասի Պուտինը Զելենսկիին, երբ պատերազմն ավարտվի. Կրեմլում ստացել են Կիևի նամակը
17:0705.06.26 -
Հասարակական
Փաշինյանի աջակիցը մեքենայի տակ է գցել Ծառուկյանի երիտասարդ աջակցին, նա տեղափոխվել է հիվանդանոց
17:0005.06.26 -
Աշխարհ
Ամենօրյա սպանություններ, տառապանք, ցավ. ավերվող Գազան հարցնում է՝ որտե՞ղ է աշխարհը
16:2905.06.26 -
Հասարակական
ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան
16:1505.06.26 -
Հասարակական
Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
16:0005.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Հաղթում է ՔՊ-ին միասնական ընդդիմությունը. վերջին հարցումների արդյունքները
15:3005.06.26 -
Հասարակական
Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ
15:2105.06.26 -
Քաղաքական
Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ. Yerkir
15:1505.06.26 -
Տարածաշրջան
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացի է զոհվել
15:0005.06.26 -
Հասարակական
Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա. Մարիաննա Ղահրամանյան
14:2705.06.26 -
Հասարակական
«Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա. նա տեղափոխվել է հիվանդանոց
13:4005.06.26 -
Հասարակական
Սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդել. Սևանում մեծ սպասելիքներ կան «Հայաստան» դաշինքից
13:2705.06.26 -
Հասարակական
Ընդդիմությունը՝ 46,6 տոկոս, Փաշինյանը՝ 32,4 տոկոս․ նոր հարցման արդյունքներ
13:1905.06.26 -
Հասարակական
Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ
11:5505.06.26 -
Իրավական
40 անձի նկատմամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 գործ է փոխանցվել դատարան
11:4205.06.26 -
Մամուլի տեսություն
ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. «Ժողովուրդ»
11:1805.06.26 -
Իրավական
Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ
11:0605.06.26 -
Հասարակական
Գեղարքունիքում բեռնատարը վրաերթի է ենթարկել 49–ամյա քաղաքացուն. վերջինս տեղում մահացել է
10:5905.06.26 -
Մամուլի տեսություն
911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները. «Հետք»
10:3505.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
10:1605.06.26 -
Մամուլի տեսություն
Բժշկական կենտրոնը քարոզչություն է անում. արգելված գործիք. «Ժողովուրդ»
10:0105.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ ինչո՞ւ են փոխում աջակցության ծրագիրը. «Ժողովուրդ»
09:5605.06.26 -
Մամուլի տեսություն
Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»
09:5005.06.26 -
Քաղաքական
Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու․ Նարեկ Կարապետյան
23:3604.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան
22:4804.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպան 50 միլիոն եվրո է խոստանում Փաշինյանին՝ ընտրություններից 3 օր առաջ
22:4504.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց՝ ով է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը
22:4004.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից. առաջին հայտարարությունները՝ ազատության մեջ
22:0804.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանն արժանացել է Կալիֆորնիայի Սենատի և Գլենդելի քաղաքապետի պատվոգրերի
21:5604.06.26 -
Քաղաքական
Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց իր հետ բանավեճի ու հեռացավ նախընտրական մեծ բանավեճից
21:5204.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի զանգերը Պուտինին ավելի են վատացնում վիճակը. Քոչարյանն առաջարկում է կոնկրետ քայլեր
21:4504.06.26 -
Քաղաքական
Երկիրն անտեր թողնել պետք չէ. քաղաքացիները որոշել են՝ մասնակցելու են քվեարկությանը
21:1504.06.26 -
Հասարակական
Պռոշյանում «Toyota Land Cruiser»-ը բախվել է անչափահաս հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
20:1504.06.26 -
Զինված ուժեր
ՊՆ պարզաբանում է՝ ինչ էր անում Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում
20:0604.06.26 -
Միջազգային
Իրանի հետ պատերազմող Թրամփի ձեռքը բռնում է Կոնգրեսը. ԱՄՆ նախագահի դեմ դիմադրությունն աճում է
20:0004.06.26 -
Քաղաքական
Հայը գլուխը չի կախել Քոչարյանի օրոք. Հրազդանում ջերմ են ընդունել «Հայաստան» դաշինքին
19:3004.06.26 -
Քաղաքական
Ռազմական ոստիկանությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանում. վարժական հավաքներին մասնակցելու ծանուցումնե՞ր
19:0404.06.26 -
Քաղաքական
Եկեք լինենք այն սերունդը, որը կբերի նոր արշալույս մեր հայրենիքին. Ալեքսանդր Թամանյանի ծոռնուհի
18:4304.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի հետ բանավիճել չի կարելի․ ինչքան քիչ նա խոսի՝ բոլորիս օգուտն է․ Տիրգրան Քոչարյան
18:3404.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վարժական հավաքների՞ են տանում Երևան ժամանողներին. աղմկոտ տեղեկության հետքերով
18:3004.06.26 -
Քաղաքական
Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը Էրիվան չի դառնալու, Զանգեզուրի միջանցք չի լինելու. Ագնեսա Խամոյան
18:2804.06.26 -
Քաղաքական
Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը
18:2604.06.26 -
Իրավական
Վերաքննիչը փոխել է Բագրատ Սրբազանի խափանման միջոցը. նա կգտնվի տնային կալանքում
17:4504.06.26 -
Միջազգային
Իսրայել-Լիբանան վաշինգտոնյան համաձայնությունը մերժում է «Հըզբոլահը». նոր հարվածներ
17:3504.06.26 -
Քաղաքական
Ոտքիդ տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել․ գնա՛, որ Երկիրը մնա․ Լիլիթ Գալստյան
17:2704.06.26 -
Հասարակական
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը
17:1904.06.26 -
Միջազգային
Ռուս-ուկրաինական մարտերի ամենաթեժ ուղղությունը. Եվրոպան ուզում է խոսե՞լ Ռուսաստանի հետ
17:1304.06.26 -
Քաղաքական
Ընտրական հանձնաժողովի անդամներին արգելվում է քարոզչություն իրականացնել․ ԿԸՀ
16:5004.06.26
Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, արդարադատության նախարարին։
«ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
Հաղորդում ներկայացնող՝ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների պաշտպան Զարուհի Փոստանջյան
06 հունիս, 2026 թվական
Հաղորդում հանցանքների մասին
Ես՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանս, հանդիսանում եմ Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու` Սպարտակ Ղուկասյանի պաշտպանը։ Սույն հաղորդմամբ և ահազանգով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իրականացված բացահայտ հակաիրավական, հակասահմանադրական և իմ պաշտպանյալների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող արարքների վրա։
I. Գործի փաստական հանգամանքները և ժամանակագրությունը.
Առաջին դրվագ.
Իմ պաշտպանյալներ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների նկատմամբ քաղաքականացված հետապնդումը կրում է շարունակական բնույթ և մեկնարկել է դեռևս 2025 թվականին։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը և պաշտոնական դիրքը, Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրել է ուղղակի սպառնալիք՝ հրապարակավ հայտարարելով. «…պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից…»։ Այս ուղղակի հրահանգին և ազդակին անմիջապես հաջորդել է իրավապահ մարմինների կտրուկ արձագանքը՝ իմ պաշտպանյալը կալանավորվել է և մինչ օրս պահվում է մեկուսարանում, ինչը փաստում է, որ քրեական վարույթը ծառայեցվում է գործադիր իշխանության ղեկավարի հնչեցրած նպատակներին։
Երկրորդ դրվագ.
Հետապնդման հաջորդ փուլում թիրախավորվել են նաև իմ պաշտպանյալի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք։ 2026 թվականի մայիսի 18-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով հանրային հարթակը և մեծ լսարանը, հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, որտեղ անձնական հարձակում է գործել Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի դեմ՝ վերջինիս պաշտպանական գործունեության պատճառով։ ՀՀ վարչապետը հանրության ներկայությամբ հնչեցրել է հետևյալ վիրավորական և զրպարտչական ձևակերպումները. «…ստահակ…» (կրկնվել է բազմիցս), «…էժան, էժանի մեկը…», «…ծախված շայկա…», «…էժան գնա Վարդանիկին պաշտպանի էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի…», «…կաշառակեր ստահակ, ստահակ, գետինը մտնես, գետինը մտնես, գետինը մտնես…»։
Երրորդ դրվագ.
Շարունակելով նույն հակաիրավական հռետորաբանությունը՝ 2026 թվականի հունիսի 5-ին, իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, հանդես գալով հանրային ելույթով, իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի և վերջինիս հարազատների հասցեին հնչեցրել է ուղղակի սպառնալիքներ և կանխորոշել վերջինիս դատավճիռը՝ հայտարարելով. «Եվ մենք Ձեզ երաշխավորում ենք, որ Վարդանիկը ու իր նմանները իրանց ամբողջ կյանը տալու են քրեակտարողական հիմնարկի իրանց խցի պատին… հիշում եք որ 2018 թվականին էստեղ ասում էինք վենդետա չի լինելու, կներեք սխալվել են վենդետա լինելույա, բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են, իրանց հարազատները մինչև իրանց կյանքի վերջը իրանց տանելու են, իրանց այցելելու են…»։
Չորրորդ դրվագ.
Քաղաքական հարձակումներին և հնչեցված սպառնալիքներին զուգահեռ, սույն հաղորդումը ներկայացնելուց ընդամենը օրեր առաջ, արձանագրվել է գործնական-տակտիկական ճնշման բացահայտ դրսևորում. Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, լիովին անսպասելիորեն տեղափոխվել և հանձնվել է ՀՀ ԱԱԾ մեկուսարան: Այս անսպասելի տեղափոխությունը, որը տեղի է ունեցել հայր և որդի Ղուկասյանների դեմ ուղղված հանրային ագրեսիվ հայտարարությունների և «վենդետայի» անոնսավորման ֆոնին, ակնհայտորեն կրում է մեկ վայրում ընտանիքի անդամների նկատմամբ կենտրոնացված հոգեբանական ու ֆիզիկական ճնշումներ գործադրելու և նրանց խոցելիությունը մեծացնելու միտում։
II. Իրավական հիմնավորումներ.
1. Անմեղության կանխավարկածի կոպտագույն և շարունակական ոտնահարում (ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մաս).
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (Վարչապետ, ԱԺ փոխնախագահ) կողմից հանրային ամբիոններից անձին քաղաքական դաշտից «դուրս շպրտելու» կոչերը, նրան կանխավ մեղավոր ներկայացնելը և պատժի չափ կանխորոշելը («իրանց ամբողջ կյանքը տալու են խցի պատին») ուղղակի ճնշում է դատական իշխանության և վարույթն իրականացնող մարմինների վրա։ ՄԻԵԴ ուղենիշային նախադեպերի՝ մասնավորապես` Allenet de Ribemont v. France (10.02.1995 թվական, գանգատ թիվ 15175/89, § 36-37) և Fatullayev v. Azerbaijan (22.04.2010 թվական, գանգատ թիվ 40984/07, § 159-160) գործերով սահմանված իրավական դիրքորոշումների համաձայն՝ պետական պաշտոնյաների նմանատիպ կանխակալ և ուղղորդող հայտարարությունները իսպառ վերացնում են անձի արդար դատաքննության հնարավորությունը և հանդիսանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ խախտում։
2. Փաստաբանական գործունեության անկախության երաշխիքների տապալում.
ՀՀ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից փաստաբան Զարուհի Փոստանջյանին հանրային հարթակից թիրախավորելը, վիրավորելն ու որպես «ծախված շայկա» կամ «կաշառակեր» անվանելը՝ ուղղակիորեն կապելով նրա փաստաբանական աշխատանքի հետ («գնա Վարդանիկին պաշտպանի»), հանդիսանում է ուղղակի հարձակում փաստաբանական ինստիտուտի վրա։ Ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ փաստաբանը չի կարող նույնացվել իր պաշտպանյալի հետ։ Նման վարքագիծը նպատակ ունի ահաբեկել պաշտպաններին և զրկել Վարդան Ղուկասյանին արդյունավետ իրավական օգնությունից։
3. Կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկեր (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներ).
Իշխող քաղաքական թիմի բարձրագույն ներկայացուցիչների կողմից հնչեցված «վենդետա լինելու է» ձևակերպումը ուղղակի կոչ է իմ պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։ Քանի որ Վարդան և Սպարտակ Ղուկասյանները ներկայումս գտնվում են ԱԱԾ մեկուսարանում, պետությունը կրում է նրանց անվտանգության ապահովման բացարձակ պոզիտիվ պարտականությունը։
4. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում և անցում. Հանրային հարթակի օգտագործումը որպես ապօրինի հրահանգների և քաղաքական հաշվեհարդարի («վենդետայի») գործիք (ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներ).
Բարձրաստիճան պաշտոնյայի հրապարակային սպառնալիքը զուտ քաղաքական հռետորաբանություն չէ. իրավական տեսանկյունից դա ուղղակի հրահանգ է իրավապահ համակարգին և կալանավայրերի վարչակազմին։ Արդեն իսկ ապացուցված է` Նիկոլ Փաշինյանի հրահանգը, որից հետո կալանավորվեց Վարդան Ղուկասյանը: Երբ պետության ղեկավար դիրք զբաղեցնող անձը հայտարարում է «վենդետայի» մասին, ցածր օղակների պաշտոնյաները դա ընկալում են որպես գործողության ուղեցույց, ինչը հանգեցնում է լիազորությունների չարաշահման և անցման։
Բարձրաստիճան պետական պաշտոնյայի (տվյալ դեպքում՝ ԱԺ փոխխոսնակի) կողմից իր պաշտոնեական դիրքի, հեղինակության և հանրային հարթակի օգտագործումը «վենդետա» (արյունահեղություն/հաշվեհարդար) անոնսավորելու և անձանց ցմահ ազատազրկում կանխորոշելու համար, դուրս է գալիս քաղաքական խոսքի սահմաններից և պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պաշտոնեական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ։
Իրավական պետության սկզբունքի համատեքստում նմանատիպ հայտարարությունները հանդիսանում են` ուղղակի, անօրինական քաղաքական հրահանգ ուղղված քննչական մարմիններին, դատախազությանը, դատարաններին և քրեակատարողական հիմնարկների անձնակազմին։ Սա պետական ապարատի հնարավորությունների և լիազորությունների դիտավորյալ չարաշահում է՝ կոնկրետ անձանց (Վարդան և Սպարտակ Ղուկասյանների) նկատմամբ կանխակալ խիստ վերաբերմունք ձևավորելու և արդարադատության իրականացմանը միջամտելու նպատակով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճիռներում արձանագրել է, որ գործադիր կամ օրենսդիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հնչեցված նմանատիպ հայտարարությունները կաթվածահար են անում իրավական համակարգի անկախությունը:
Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը.
• Հստակ սահմանել է, որ երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը կամ ազդեցիկ պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարում են անձի մեղավորության, նրան անպայման պատժելու կամ նրա նկատմամբ պետական պատժիչ գործիքներ կիրառելու անհրաժեշտության մասին, դա իրավապահ մարմինների համար ընկալվում է որպես «գործողության հրաման»:
• Նշել է, որ նմանատիպ հայտարարությունները կանխորոշում են քննության ընթացքը, քանի որ ստորադաս քննիչները, դատախազները կամ կալանավայրերի պաշտոնյաները չեն կարող գործել ինքնուրույն՝ կաշկանդված լինելով իրենց վերադասների հրապարակային դիրքորոշմամբ:
• Շեշտել է, որ պետական պաշտոնյաները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Նրանց կողմից օգտագործվող բառապաշարը (տվյալ դեպքում՝ «վենդետա», «խցի պատին կյանքը տալու են») վկայում է պետության կանխակալ մոտեցման և լիազորությունների անցման մասին, ինչը խաթարում է ողջ իրավական գործընթացի օրինականությունը:
• Արձանագրել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հանրային հարթակներից հնչեցվող սպառնալիքներն ու մեղադրանքները հանդիսանում են իրավունքի չարաշահում (abuse of power), քանի որ պետական իշխանությունը ծառայեցվում է ոչ թե օրենքի գերակայությանը, այլ անձնական կամ քաղաքական նպատակներով թիրախավորված անձանց ոչնչացնելուն։
Հետևաբար, Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես սովորական կարծիք կամ քաղաքական գնահատական։ Դա հանրային իշխանությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների բացահայտ անցում և չարաշահում է, որը հրահանգավորում է պետական ողջ պատժիչ մեքենային՝ իմ պաշտպանյալների նկատմամբ կիրառել անօրինական ճնշումներ և կանխորոշել նրանց ապագան՝ շրջանցելով արդար դատաքննության սահմանադրական և միջազգային երաշխիքները։
III. Հաղորդման պահանջը.
1. ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝
Սույն հաղորդման մեջ նշված բոլոր 4 դրվագներով ներկայացված փաստերի հիման վրա, որոնք վերաբերում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի կողմից իրենց պաշտոնեական դիրքի, հեղինակության և հանրային հարթակների օգտագործմամբ հնչեցված հայտարարություններին («քաղաքական դաշտից դուրս շպրտելու», «վենդետայի» և ցմահ ազատազրկման կանխորոշման ուղղակի սպառնալիքներին), փաստաբանական գործունեությանը խոչընդոտելուն և Սպարտակ Ղուկասյանի անսպասելի տեղափոխմանը, նախաձեռնել քրեական վարույթ՝ պարզելու նրանց արարքներում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունների անցման (իրավապահ և դատական համակարգերին ապօրինի հրահանգներ/ազդակներ տալու) և փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմերի առկայությունը:
Ձեռնարկել անհապաղ դատախազական վերահսկողության միջոցներ՝ բացառելու համար բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի քաղաքական հրահանգների և ուղղորդումների որևէ ազդեցություն Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթների նախաքննության և դատական քննության օբյեկտիվության վրա:
2. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝
Արձանագրել երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության և պաշտոնատար անձանց կողմից անմեղության կանխավարկածի (ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդված, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մաս) շարունակական ու կոպտագույն ոտնահարման, պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով արդար դատաքննության իրավունքին միջամտելու, ինչպես նաև փաստաբանական անկախության երաշխիքների տապալման բացահայտ փաստերը: Հաշվի առնելով հրապարակավ հնչեցված «վենդետայի» (հաշվեհարդարի) ուղղակի սպառնալիքները և Սպարտակ Ղուկասյանի անսպասելի տեղափոխումը՝ սեփական նախաձեռնությամբ կամ հատուկ վերահսկողության շրջանակներում իրականացնել անհապաղ մշտադիտարկում (այցելություն) Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարան՝ տեղում գնահատելու Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի ֆիզիկական անվտանգության, կյանքի, առողջության և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման պայմանները:
3. ՀՀ Արդարադատության նախարարին՝
Որպես քրեակատարողական հիմնարկների գործունեությունը համակարգող և վերահսկող մարմնի ղեկավար՝ ձեռնարկել հրատապ և գործնական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար Երևան-Կենտրոն (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի կյանքի և առողջության բացարձակ անձեռնմխելիությունը: Բացառել պետական պաշտոնյաների կողմից հնչեցված ապօրինի հրահանգների («վենդետաների» անոնսների) որևէ գործնական անդրադարձ կամ դրսևորում կալանավայրի անձնակազմի կողմից, ապահովել իմ պաշտպանյալների լիարժեք պաշտպանվածությունը ցանկացած տեսակի հնարավոր ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումներից, սադրանքներից կամ իրավունքների ապօրինի սահմանափակումներից:
Հաղորդում ներկայացնող՝
Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյան»։
-
16:37
06.06.26
Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ
Կարդալ ավելին
-
15:02
06.06.26
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղը ՀՀ-ի ամբողջ տարածքում ԱԹՍ-ների գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախnւզական միջոցառումներ
Կարդալ ավելին
-
12:49
06.06.26
Ձերբակալվել է «գող Բջեն»
Կարդալ ավելին
-
12:38
06.06.26
Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
Կարդալ ավելին