Լրահոս
Հասարակական
09:46
06.06.26
152

Հրդեհ` Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում

Img default alt hy

Հունիսի 5-ին՝ ժամը 22։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկի 16-րդ հարկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։16-ին։