Լրահոս
Միջազգային
10:17
06.06.26
113

ԱՄՆ-ն մայիսին օգնել է Հորմուզի նեղուցով անցկացնել ավելի քան 100 նավ․ NYT

Img default alt hy

Ինչպես հաղորդում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, ամերիկացի զինվորականները մայիսին օգնել են համակարգել ավելի քան 100 առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների փակուղու պայմաններում՝ այս ջրային ուղու միջով անցումը վտանգավոր է մնում նավերի համար։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը օգնել է նեղուցը հատել 70 նավի։ Պարբերականի տվյալներով՝ դրանց մեծ մասը անցման ժամանակ անջատել էր տրանսպոնդերները (ազդանշանային սարքերը)։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց մասշտաբային պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և իսլամական հանրապետության դեմ ագրեսիային աջակցած երկրների հետ կապ ունեցող նավերի համար։