Լրահոս
Հասարակական
21:17
06.06.26
783

Ստեփանավանում կարկուտը վնասել է գառնարած Արման Գալստյանի ձեռքերը և գլուխը

Img default alt hy

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:

​Նախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:

Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։

Ստեփանավանի համայնքապետարան