Լրահոս
Հասարակական
19:00
06.06.26
76

Ծաղկունքի աղետը. գայլերի հոշոտած 300 ոչխարի փոխհատուցման համար գյուղացին չգիտի՝ ում դիմի

Արտակարգ դեպք է եղել Գեղարքունիքում: Ծաղկունքում 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են խեղդել գայլերը: Նախնական հաշվարկով՝ 15 միլիոն դրամի վնաս է կրել անասնապահը: Գյուղում դեպքեր եղել են, որ 10-20 ոչխարի հոշոտած լինեն գայլերը, բայց աննախադեպ է լուսադեմին պատահածը: