Լրահոս
Քաղաքական
12:41
08.06.26
82

Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան

Img default alt hy

Ես հասկանում եմ, որ դուք անհավասար պայմաններում եք մասնակցել ընտրություններին, ես ֆիքսում եմ, որ նույնիսկ այդ պայմաններում դուք շատ լավ արդյունքներ եք գրանցել, բայց հիմա հարց է՝ մանդատները վերցնե՞լ, թե՞ չվերցնել։ Այս մասին տեղաուղերձում ասում է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մենք մի անգամ արդեն տեսել ենք, երբ մանդատ է վերցվում, ինչ է տեղի ունենում։ 2021 թվականին, երբ մարդիկ գնում էին ընդդիմությանը ձայն էին տալիս, ձայն չէին տալիս, որ իրենք գնային ու ընդդիմադիր պատգամավոր աշխատեն Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում։ 

Հիմա էլ մարդիկ եկել են ու ձեզ ձայն են տվել, որ դուք ոչ թե ընդդիմադիր պատգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն, դուք ձեր մանդատը, ձայնը ժողովրդից ստացել եք, որպեսզի անեք իշխանափոխություն։  Եթե դուք վերցնեք ձեր մանդատները, նշանակում է, որ դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները»,- ասում է Մխիթարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։