Լրահոս
Տնտեսական
11:24
09.06.26
192

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի պարարտանյութ և ածուխ

Img default alt hy

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հերթական տարանցիկ մատակարարումն է իրականացվելու։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Բիլաջարի կայարանից դեպի Բյուք-Քյասիկ կայարան կուղարկվի 828 տոննա ընդհանուր քաշով պարարտանյութով 12 վագոն և 414 տոննա ընդհանուր քաշով անտրացիտի (քարածխի տեսակ) 6 վագոն։

Այսօրվա դրությամբ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տարանցիկ եղանակով հասցվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, 6 հազար տոննայից ավելի պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Տարանցիկ փոխադրումներից բացի՝ Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նաև նավթամթերքներ։ Այս պահի դրությամբ Հայաստան է արտահանվել ավելի քան 12 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։