Լրահոս
Քաղաքական
16:56
09.06.26
304

«Ուժեղ Հայաստան»-ը մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացում բոլոր խախտումները. Արթուր Դանիելյան

Img default alt hy

Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն մեծ պատասխանատվությունը, որը կրում ենք մեր հայրենակիցների առջև։ Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ։

Ինչպես միշտ, առաջնորդվում ենք ոչ թե զգացմունքներով կամ պահի ազդեցությամբ, այլ սառը դատողությամբ, պատասխանատվությամբ և պետական մտածողությամբ։ Մեր յուրաքանչյուր քայլը լինելու է կշռադատված, հիմնավորված և ուղղված քաղաքացիների վստահության ու Հայաստանի շահերի պաշտպանությանը։

Շնորհակալ ենք ձեր վստահության, համբերության և աջակցության համար»։ Հիշեցնենք, որ առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք սպասում են ԲՀԿ–ի հետ կապված ԿԸՀ–ի որոշմանը, որից հետո կհայտարարեն իրենց անելիքների մասին»։