Լրահոս
Քաղաքական
10:13
10.06.26
348

Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա

Img default alt hy

Հայաստանի գտնվելը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունները զարգացնելու պահանջարկը ակնհայտ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու լայն պահանջարկ, որոնք իրական, շոշափելի օգուտներ են բերում, այլ ոչ թե սեփական անձին դատարկ խոստումներով կերակրում»,- ասել է Զախարովան: