Լրահոս
Քաղաքական
13:03
10.06.26
194

Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Վերցնե՞լ , թե՞ չվերցնել մանդատները

Երեկ ինձ զանգահարեց քաղաքականությունից իրազեկ, լավ հասկացող ծանոթս ու իր տեսակետը ներկայացրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ։ Նրա խոսքերով ՝ ընդդիմության կողմից Աժ մանդատները չվերցնելու պարագայում Նիկոլ Փաշինյանը Աժ-ում չունենալով ընդդիմություն՝ ցանկացած հարց միանձնյա, առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու է լուծելու։

Փաշինյանն արդեն ստացել է ԱՄՆ-ի , Եվրամիության շնորհավորանքները, որոնք դրանով ճանաչել են նրա իշխանության լեգիտիմությունը։ Ընդդիմությունը Աժ-ում լինելու դեպքում Փաշինյանին զրկելու է սահմանադրական մեծամասնություն, ձայների 3/5-ը ունենալու հնարավորությունից,սահմանափակելու է նրա հնարավորությունները մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին,սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներին, ԿԸՀ-ի նախագահին, կենտրոնական բանկի նախագահին ևայլ բարձրաստիճան պաշտոնյաներին միանձնյա նշանակելու։

ԱԺ-ում ընդդիմությունը կարող է միասնական, համակարգված պայքարով թույլ չտալ Ադրբեջանին անկլավների հանձնումը,  նոր սահմանադրության ընդունումը և Անկախության հռչակագրի չեղարկումը։ Ծանոթս ասաց, որ ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնելը չպետք է նշանակի ընդդիմության կողմից փողոցային պայքարից ընդհանրապես հրաժարում, գործունեության այդ ձևերը պետք է իրար լրացնեն, ընդդիմությունը պետք է գործի՝ ըստ իրավիճակի նպատակարմարության։