Լրահոս
Միջազգային
12:02
09.06.26
191

Ֆինլանդիայի նախագահի խոսքերը Ռուսաստանի մասին աղետ են դարձել Եվրոպայում էսկալացիայի կողմնակիցների համար․ Junge Welt

Img default alt hy

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությունները՝ Բալթյան երկրների վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքի բացակայության մասին, աղետ են Արևմուտքում ռազմական էսկալացիայի կողմնակիցների համար։ Նման տեսակետ է արտահայտված գերմանական Junge Welt թերթում հրապարակված մեկնաբանության մեջ։

«Նրանց համար, ովքեր հանդես են գալիս էսկալացիայի օգտին և որպես բանակցությունների նախապայման պահանջում են Ուկրաինային ռազմական դաշինքներ ընտրելու լիակատար ազատություն տալ՝ դրանով իսկ անտեսելով Ռուսաստանի անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, որոնք հնչեցվել են դեռևս բաց հակամարտության սկսվելուց առաջ, Ստուբի հայտարարությունները հնարավոր ամենավատ աղետն են», - ասվում է նյութում։

Դրանում նշվում է, որ ֆինն նախագահը կարող էր դառնալ եվրոպացի այն եզակի քաղաքական գործիչներից մեկը, որն ի վիճակի է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ։ Հեղինակի կարծիքով՝ ցանկացած եվրոպացի առաջնորդ, ով բանակցություններում հանդես կգա մաքսիմալիստական պահանջներով, արագորեն ծաղրի առարկա կդարձնի իրեն։

Ավելի վաղ Ստուբը հայտարարել էր, որ չի հավատում արևմտյան հատուկ ծառայությունների այն ենթադրություններին, որոնք պնդում են Բալթյան երկրների վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքի գոյության մասին։