Լրահոս
Հասարակական
14:00
09.06.26
55

Սպիտակի ոլորաններում «Kia Sorento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում 60-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։