Լրահոս
Քաղաքական
16:08
10.06.26
596

ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով

Img default alt hy

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած ասուլիսում։

«Հայաստանը, իրոք, հերթական անգամ չի մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, թեև շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանի պետական դրոշը, ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունների դրոշների հետ միասին, այստեղ ներկայացված է»,-լրագրողներին ասել է նա։

ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

«Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-ասել է նա: