Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
10.06.26
70

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն Սոթքի ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն։

«Հրապարակ»

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել:

«Ժողովուրդ»

Ընդդիմադիր ճամբարի սպասման գլխավոր թեման ԲՀԿ-ի ճակատագիրն է։

«Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են, որ Ազգային ժողովի նախագահի «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է:

«Հրապարակ»

Մասիսում «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ բռնություն գործադրած ՔՊ-ական աջակիցները չեն ձերբակալվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ: