Լրահոս
Քաղաքական
14:13
10.06.26
80

Մեր քաղաքական ուժից շուրջ 700 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան

Img default alt hy

Ազգային ժողովի հերթական ընտրություններում խախտվել են ընտրողի իրավունքի հիմնարար սկզբունքները, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքներն ամբողջովին չեն արտահայտում ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը»,-ասաց Մելոյանը։

Անդրադառնալով ձերբակալություններին, Գոհար Մելոյանը նշեց, թե «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում՝ տարեց կանայք, ովքեր գրանցվել ու դարձել են կուսակցական։