Լրահոս
Իրավական
13:45
11.06.26
58

Ձերբակալվել է խանութներ թալանող երեք անձ. խումբը նախկինում էլ նմանատիպ գողություններ էր կատարել

Img default alt hy

Հունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-33 տարեկան երեք տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել՝ մեքենան թողնելով նույն տեղում։

Նույն օրը՝ ժամը 14․40-ին, երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը, նույն կերպ՝ կոտրելով դուռը, նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։