Լրահոս
Քաղաքական
11:20
11.06.26
261

2018-ից ի վեր Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան

Img default alt hy

Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Իսկ ի՞նչ է վարչական ռեսուրսը: Դա օրվա իշխանության անմիջական ազդեցության տակ գտնվող պետական բյուջեի հաշվին աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող մարդիկ են, որոնք գտնվում են տոտալ վերահսկողության տակ: Բայց այստեղ կա ևս մի նրբություն:

2017-ի «վարչական ռեսուրսը» մարդաքանակով ավելի քիչ էր, քան 2026-ինը: Այս տարիների ընթացքում նիկոլաստանը ստեղծել է բազմաթիվ նոր պետական հիմնարկներ, որոնք նախկինում չեն եղել. Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա, Արտաքին հետախուզություն և այլն: Ուղղակի վերցրեք այդ թվերը ու համեմատելուց հետո ավելացված տասնյակ հազարավոր մարդկանց թիվը բազմապատկեք նվազագույնը 2-ով:

2018-ից ի վեր Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը»: