Լրահոս
Հասարակական
10:10
11.06.26
176

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Հունիսի 11-12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 11-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։