Լրահոս
Միջազգային
13:24
11.06.26
57

Նոր թափ է հավաքում Իրան-ԱՄՆ պատերազմը. ուժգին հարվածներ են միմյանց հասցրել երկու երկրները

Գերլարված է իրավիճակը մեծ տարածաշրջանում: Բանդար Աբբասի օդակայանի և ավիաբազայի մերձակայքում հնչած պայթյուններից հետո Իրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցը: Հարվածների մասին են հայտնում Եմենը, Քուվեյթը, Բահրեյնը: Օմանի ափերի մոտ մի նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստի է սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած: