Լրահոս
Միջազգային
11:12
11.06.26
167

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Img default alt hy

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ագրեսիայի, և այն փակ կպահի «այնքան, որքան անհրաժեշտ լինի», սակայն բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի համար այն բաց է։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տոկիոյում Իրանի դեսպան Փեյման Սեադաթը։

«Թշնամական նավերը չեն կարող անցնել Հորմուզի նեղուցով. այն փակ է նրանց համար։ Ինչ վերաբերում է մյուս նավերին, ապա նրանք պետք է իրենց գործողությունները համակարգեն մեզ հետ։ Այսօր վաղ առավոտից, ահաբեկչություններից հետո, մենք փակել ենք Հորմուզի նեղուցը, քանի որ Հորմուզի նեղուցից մեր անվտանգության դեմ իրական ագրեսիա է տեղի ունեցել»,- ասել է նա։

Դեսպանը հստակեցրել է, որ նեղուցը փակ կմնա «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։