Լրահոս
Միջազգային
10:17
11.06.26
313

ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ կործանիչների ոչնչացման մասին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ամերիկյան «Ալ-Ազրակ» ավիաբազային հասցված հաջող հարվածների և ԱՄՆ զինված ուժերի կործանիչների ոչնչացման մասին։

«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը, կիրառելով 12 բալիստիկ հրթիռ, հարվածներ են հասցրել ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչների տեղակայման վայրերին, ինչպես նաև «Ալ-Ազրակ» ավիաբազայի և հրամանատարական կենտրոնի ամերիկյան բանակի առանցքային օբյեկտներին՝ ոչնչացնելով այդ օբյեկտները և մեծ թվով կործանիչներ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Tasnim գործակալությունը։