Լրահոս
Քաղաքական
11:36
11.06.26
389

«Սա ընտրողի մեղքը չէ». Իվետա Տոնոյանը՝ Մարտունու անվավեր քվեաթերթիկների մասին

Img default alt hy

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․

«Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։

Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։

Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել»։