Լրահոս
Միջազգային
15:02
11.06.26
108

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին վերադառնալ բանակցություններին․ Կրեմլ

Img default alt hy

Ռուսաստանում մտահոգված են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նոր ալիքով և բոլոր կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցություններինԱյս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում լարվածության նոր ալիքը։

«Մենք մտահոգված ենք դրանով։ Մենք այս հակամարտության բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Մենք, այնուամենայնիվ, կոչ ենք անում վերադառնալ բանակցային գործընթացին, քանի որ լարվածության էսկալացիայի հերթական ալիքը հղի է նոր, հավելյալ բացասական հետևանքներով ինչպես տարածաշրջանի իրավիճակի, այնպես էլ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։