Լրահոս
Միջազգային
16:00
11.06.26
61

Զայրույթի 3-րդ օրն է Մեծ Բրիտանիայում. Բելֆաստի դանակահարը չի ընդունում իր մեղքը դատարանում

Մեծ Բրիտանիայում արդեն երրորդ օրն է՝ հակամիգրացիոն կատաղի ցույցեր են: Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ սուդանցի միգրանտը հենց փողոցում փորձել է գլխատել տեղացիներից մեկին: Ցուցարարները կրակի են տվել ավտոբուսներ, աղբամաններ, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ջրցան մեքենաներով են փորձել իրավապահները հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: