Լրահոս
Արցախ
16:10
11.06.26
273

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Img default alt hy

Տեղեկացնում ենք, որ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների կողմից դիմում է ներկայացվել ԱՀ նախագահի պաշտոնակատարին և ԱՀ Ազգային ժողովում ներկայացված խնբակցությունների ղեկավարներին՝ արցախահայության շրջանում ակտիվորեն քննարկվող և բարձր հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Տևական բազմակողմ քննարկումներից, հետո որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով՝ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած բյուջետային միջոցների, այդ թվում պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար:
Հայտնում ենք նաև, որ հանձնաժողովի կազմում կնդգրկվեն օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով նաև հանրության շահագրգիռ ներկայացուցիչների կողմից հանրային հարթակներում վերջին ժամանակներս տարածում ստացած «Արցախֆրութ» ՓԲԸ հաշվից 36 մլն ՀՀ դրամի կանխիկացման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը, ԱՀ նախագահի պաշտոնակատարի կողմից առանձին և մանրամասն հաշվետվություն կներկայացվի դրա վերաբերյալ»,- ասված է հրապարակման մեջ։