Լրահոս
Քաղաքական
17:53
11.06.26
167

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

 «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես «Հայաստան» դաշինքի անդամ՝ հայտարարում եմ, որ մեր դաշինքի իրավական թիմի կողմից ԿԸՀ են ներկայացվել ոչ միայն տարբեր տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ, այլև մեր ներկայացուցիչները մասնակցում են ընդդիմության կողմից ներկայացված բոլոր վերահաշվարկների գործընթացներին։

Իսկ այն անձինք, որոնք պղտոր ջրում ձուկ որսալու մոլուցքով օրեր շարունակ շրջանառում էին «շեմը չեք հաղթահարի», «Քոչարյանը ձայներ է փոշիացնում», «մանդատ վերցնել-չվերցնել» և նմանատիպ թեզեր, շատ շուտով կհամոզվեն, որ իրենց սրած բիզը հայտնվել է բոլորովին այլ վայրում։

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները…»։