Լրահոս
Իրավական
18:15
11.06.26
44

Ինքնաձիգ, փամփուշտներ և հրազեն. ապօրինի զենքերի կամավոր հանձնման դեպքեր

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: 

Լոռու մարզի Շենավան գյուղի 57-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել է ապօրինի պահվող երկփողանի հրազեն և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Մուշի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիի Շիրակացու թաղամասում։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգ, ինքնաձիգի 70 փամփուշտ, «Տիր» հրացան։ 

Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։