Լրահոս
Հասարակական
14:15
11.06.26
385

Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին․ մորաքույրը՝ օրգովցի երեխայի մասին․ News.am

Img default alt hy

Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի մորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։

Նրա խոսքով, նախքան էքսկուրսիա գնալը երեխան իրեն լավ է զգացել, որևէ արտասովոր բան չեն նկատել: Տուն վերադառնալուց հետո ծնողները նկատել են, որ երեխան իրեն լավ չէ զգում, տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, որտեղ չեն կարողացել պարզել, թե ինչն է ինքնազգացողության վատթարացման պատճառը: Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ երեխային ենթադրաբար թմրամիջոց են տվել:

Տղայի հորաքույրը նշեց, որ երեխան երեկ է դուրս գրվել հիվանդանոցից, այս պահին տանն է, սակայն հոգեբանական վատ վիճակում է գտնվում, նրա հետ աշխատում են հոգեբանը: Հորաքրոջ խոսքով, երեխան հիշողության կորուստ ունի, խոսքն անտրամաբանական և անհասկանալի է:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

Ավելին` սկզբնաղբյուրում։