Լրահոս
Միջազգային
17:53
12.06.26
56

Էրդողանը՝ տարածաշրջանային ճգնաժամերի և Թուրքիայի անվտանգության մասին

Img default alt hy

Թուրքիան և ամբողջ աշխարհը վերապրում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենավճռական իրադարձությունները։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր տարածաշրջանը և ամբողջ աշխարհը, թերևս, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենավճռական իրադարձությունների ականատեսն են։ Մենք՝ որպես իշխող կուսակցություն, ձգտում ենք Թուրքիան հեռու պահել այդ կրակից։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մինչև մեկ ճգնաժամի լուծվելը՝ սկսվում է մեկ այլ ճգնաժամ։ Մենք ապրում ենք օրեր, երբ հրթիռների և ռումբերի ձայները խլացնում են երեխաների ճիչերը», - հայտարարել է նա հյուսիսարևմտյան Էդիրնե նահանգում բնակչության առջև ունեցած ելույթի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ «մինչ Սև ծովում խնդիրները պահպանվում են, Արևելյան Միջերկրական ծովում նոր ծրագրեր են մշակվում և նոր խաղեր են խաղարկվում»։ «Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը կամ որտեղ կհնչեն զենքերը։ Ինչպես տեսնում եք, դեռ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից առաջ մեր տարածաշրջանն արդեն վճարում է Իրանի վրա հարձակումների ծանր տնտեսական հետևանքների գինը։ Գազայում և Լիբանանում սիոնիստ մարդասպանները շարունակում են արյուն հեղել՝ ոտնահարելով բոլոր օրենքները, կանոններն ու սկզբունքները», - ընդգծել է նախագահը։