Լրահոս
Միջազգային
20:15
11.06.26
146

Սիրիայի նախագահը Թրամփի հրավերով կայցելի Վաշինգտոն

Img default alt hy

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կիրակի օրը նախատեսում է այցելել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, հայտնում է Syria TV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

«Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մտադիր է առաջիկա կիրակի օրը այցելել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերի», - հայտնել է հեռուստաալիքը։

Ակնկալվում է, որ Վաշինգտոնում կքննարկվեն Սիրիային տնտեսական աջակցության, մնացած պատժամիջոցների վերացման, երկկողմ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակը, ներառյալ՝ Լիբանանի հարավում ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ աշ-Շարաան Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է վերականգնման և վերակառուցման փուլում Սիրիային միջազգային աջակցության շարունակման կարևորությունը։ Նա նաև հայտարարել է, որ մնացած պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ քայլ է տնտեսական ակտիվությունը վերականգնելու և քաղաքացիների կենսապայմանները բարելավելու համար։