Լրահոս
Միջազգային
21:30
11.06.26
188

Իրանը պահպանել է հակամարտության սկզբից ի վեր ունեցած հրթիռների պաշարների մոտ 20 տոկոսը․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանն այժմ ունի հրթիռների այն պաշարների մոտ 20 տոկոսը, որոնք Իսլամական Հանրապետությունն ուներ հակամարտության մեկնարկից առաջ։

«Մենք ոչնչացրել ենք նրանց բոլոր ռադարները, հակաօդային պաշտպանության բոլոր միջոցները, հրթիռների մեծ մասը. նրանք, հավանաբար, 20 տոկոսից պակաս ունեն։ Մենք կարծում ենք, որ դրանք մոտ 20 տոկոս են»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News հեռուստաալիքի եթերում՝ նկատի ունենալով Իրանի սպառազինությունը։