Լրահոս
Միջազգային
22:36
11.06.26
145

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ծայրաստիճան մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում շարունակվող սրմամբ, ներառյալ՝ Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները և Պարսից ծոցի հարևան երկրների ուղղությամբ Իրանի հարվածները,- ասել է նա։- Նա կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմանը և խուսափել [իրավիճակի] հետագա վատթարացումից, ինչը կարող է հանգեցնել հակամարտության լիարժեք վերսկսման՝ անկանխատեսելի հետևանքներով»։